Home About the Author Project & Articles Photo Gallery Click & View Contact Us
ArturBakhtamyan

Անկախ նրանից, թէ ինչպես է ընթանում կյանքդ` բուռն վերելքներով, թէ տեղում դոփելով անմոռանալի պահեր, նույնիսկ տարիներ լինում են… Յոթ տարի առաջ ես առաջին անգամ մեկնեցի Սիրիա:  Ճամփորդության առանցքը Հալեպ-Դեր Զոր-Դամասկոս եռանկյունու շրջանակում էր:  Հիմա վստահ կարող եմ ասել ուղևորությունը, որի արդյունքում ստեղծվեց <<Հեկատոմբ>> լիամետրաժ վավերագրական ֆիլմը և <<Արևելյան գրառումները>> ստեղծագործական նոր հայտ և հասունության անկյունաքար եղավ:  Այդ հրաշալի փորձառությունը ձեռք բերելու համար երախտապարտ եմ այն ժամանակ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան պ-ն Լևոն Սարգսյանին, Հալեպում  գլխավոր հյուպատոս պ-ն Արմեն Մելքոնյանին, Դեր-Զորում բնակվող Վարդանյան եղբայրներին, Հայաստանի դեսպանատան աշխատակիցներին, գեղանկարիչ Հրազդան Թոկմաջյանին ու շատ շատերին: Դատելով այս կայք այցելողների հետաքրքրությունից, ներկայացված նախագծերից ամենաուշարժանը` Եթովպիականն է:  Տարիներ շարունակ այն հետապնդում է ինձ և կարծես թէ նկարահանումներ սկսելու նախադրյալները արդեն հասունացել են:  Այժմ հստակեցնում ենք նկարահանման թեմաները, սկսել ենք բանակցությունները Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան, Հոգևոր առաջնորդի և այլ պատկան կառույցների հետ:  Այս պահից սկսած նախագծի ընթացքի մասին բոլոր մանրամասնությունները կիմանաք կայքից:  Ակնկալում ենք  շահագռգիռ անձանց մասնակցությունն ու աջակցությունը: 

 



| ©2009 | copyright information | site designed by ethos |
dddd